«Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դժգոհություն է հայտնել «Արքայական ակումբում» իր խաղաժամանակից, ինչպես նաև խոսել Չինաստանի առաջարկի մասին:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց եթե ինձ ընտրություն տրվի, ես կընտրեմ այնպիսի ակումբ, որտեղ հնարավորություն կունենամ ցույց տալ իմ հմտությունները: Կցանկանայի նաև իմանալ պատասխանը թե ինչու խաղաժամանակ չեմ ստանում թիմում: Խաղադաշտում մի քանի րոպեի ընթացքում ֆուտբոլիստը չի կարող ցույց տալ այն, ինչին ունակ է:
Ես առաջարկ ունեի Իտալիայից, բայց դա ինձ համար համոզիչ չէր, քանի որ զգում էի, որ դա ինձ համար հարմար չէ: Ժամանակին իմ գործակալն առաջարկ է ստացել նաև Չինաստանից, սակայն ես պատասխանեցի, որ այնտեղ չեմ գնա անկախ առաջարկվող պայմաններից: Ես պատրաստ չէի մեկնել Չինաստան, քանի որ զգում եմ, որ կարող եմ շատ ավելին անել եվրոպական ֆուտբոլում», -Խամեսի խոսքերն է մեջբերում Gol Caracol- ը:
Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 հանդիպման ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: