Իտալական «Չելսիի» կիսպաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին, տեղեկացնում է Calciomercato-ն:
«Ժորժինյոյի գինը բարձրացել է վերջին երկու տարիների ընթացքում: Նա աշխարհի լավագույն ակումբներից մեկում է խաղում և հասկանալի է, թե ինչու է այդքան արժենում:
Կորոնավիրուսը տնտեսական խնդիրներ է առաջացրել շատ ակումբների համար: Չեմ կարծում ՝ այժմ կգտնվեն թիմեր, ովքեր կկարողանան վճարել նրա տրանսֆերի համար:
Ցանկացողները շատ են, գնորդները ՝ ոչ»,- ասել է Սանտոսը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստով: