Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայից» կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Ձգտում էինք դժվարություններ ստեղծել «Բարսելոնայի» համար ու երկար ժամանակ հաջողվում էր։ «Բարսելոնան» բարձրակարգ թիմ է, բայց ստիպված եղավ տանջվել մեզ հաղթելու համար։ Ափսոս, որ չկարողացանք օգտագործել մեր պահերը։ Բայց գոհ եմ այն ֆուտբոլիստների խաղից, որոնք այնքան էլ հաճախ դաշտ դուրս չէին գալիս։ Նրանք ցույց տվեցին, որ իրենց կարելի է վստահել։ Դա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»,- Գարիտանոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթեց Իվան Ռակիտիչի՝ 71-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Այս հաղթանակից հետո կատալոնացիները նորից գլխավորեցին Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։