Այսօր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծննդյան օրն է։ Ֆրանսիացի մասնագետը դարձավ 48 տարեկան։
Զիդանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը ֆրանսիական «Կանն» է։ 1989-1992 թվականների ընթացքում Զիդանը հանդես է եկել այդ թիմում։ 1992-ին նա տեղափոխվեց «Բորդո», որտեղ նրա խաղը տպավորեց իտալական գրանդներից «Յուվենթուսին»։
1996 թվականին Զիդանը տեղափոխվեց «Յուվենթուս» ու մինչև 2001 թվականը հանդես եկավ «բիանկոներիների» շարքում։ 2001 թվականին Զիդանը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։ «Արքայական» ակումբի նկատմամբ նրա սերը իսկապես տարբերվում էր բոլոր թիմերից։
Զիդանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին հռչակվել է Աշխարհի չեմպիոն՝ Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Զիզուն նաև Եվրոպայի չեմպիոն է Ֆրանսիայի հետ 2000 թվականին։
Ակումբային մակարդակով Զիդանը մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում 2002 թվականին։ Ի դեպ եզրափակիչում հաղթական գնդակը դարձյալ նրան է պատկանում։ Զիդանը 1998 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն է։
Խելահեղ կարիերայից հետո Զիզուն բացահայտեց, որ բացի ֆանտաստիկ ֆուտբոլիստ լինելուց նաև այդպիսի մարզիչ է։ Նա միակ մարզիչն է, ում հաջողվել է երեք անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Ծնունդդ շնորհավո՜ր, Զիզու՛։