«Վիլյառեալի» ավագ Բրունո Սորիանոն «Սևիլիայի» դեմ խաղում (2-2) դուրս եկավ դաշտ։
36-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղ անցկացրեց 2017 թվականի մայիսից հետո առաջին անգամ։ Իսպանացին 2017 թվականի հուլիսի 3-ին կայացած ընկերական խաղում լրջագույն վնասվածք էր ստացել։
Բրունոն ոտքի ներքևի հատվածում ոսկրային հյուսվածքների պատռվածք էր ստացել։ Սկզբնական շրջանում ապաքինման համար պահանջվում էր երեք ամիս, սակայն հետո ի հայտ եկան բարդություններ։