Կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է գրանցվել Խորվաթիայի Զադար քաղաքում անցկացված Adria Tour ցուցադրական մրցաշարի մասնակիցների շրջանում։
Գրիգոր Դիմիտրովի և Բորնա Չորիչի դրական ախտորոշումներից հետո Covid-19 է հաստատվել սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկիի մոտ։
Հավելենք, որ ևս մեկ թենիսիստի՝ բոսնիացի Դամիր Ջումհուրի թեստի պատասխանը եղել է բացասական։
Երեկ թեստավորվել է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Պատասխանը հայտնի կդառնա այսօր։ Զադարի ցուցադրական մրցաշարը կազմակերպել էր հենց Ջոկովիչը։