«Յուվենտուսը» Ա Սերիայի 27-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Բոլոնյային» (2-0): .
«Բիանկոներների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակ իրացնելով 11-մետռրատոնց հարվածը՝ խփել է Իտալիայի առաջնությունում իր 43-րդ գոլը և դարձել պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում Ա Սերիայի պատմության լավագույն ռմբարկուն:
Նախկինում այդ նվաճումը պատկանել էր Ռուի Կոշտային, ով խաղացել է «Ֆիորենտինայում» (1994 — 2001) և «Միլանում» (2001 — 2006):