«Ռենի» նախագահ Նիկոլա Հոլվեկը հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ ՊՍԺ-ի պաշտպան Նյանզու Կուասին կշարունակի կարիերան «Բավարիայում»:
Հոլվեկը Footmercato-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ռենը» փորձում էր ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստին, բայց Կուասին որոշել է տեղափոխվել մյունխենյան ակումբ:
Ըստ Bild-ի, պաշտպանը հրաժարվել է երկարաձգել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը, որը լրանում է հունիսի 30-ին, և «Բավարիայի» հետ պայմանավորվել է պայմանագիր կնքել հինգ մրցաշրջանի համար:
Կուասին ՊՍԺ ակադեմիայի սան է: Նա թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2019 թվականի դեկտեմբերից: Ընդհանուր առմամբ, պաշտպանը 13 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, որոնցում նա խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: