Թուրինի «Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին, ինչի արդյունքում «բիանկոներիների» շարքերն էլ համալրելու է կատալոնացիների կիսապաշտպան Արտուրը։
«Մենք խոսել ենք «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ գործարքի հետ կապված։ Երկու թիմերն էլ հիմա կենտրոնացած են իրենց խաղացանկի վրա, այնպես որ մենք պետք է սպասենք։
Գործարքի կայացումը նաև կախված է խաղացողների ցանկությունից»,-Պարատիչիի խոսքն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կողմերը վերջնական համաձայնության են հասել փոխանակման-տրանսֆերի շուրջ։