Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտարարել է, որ չի ափսոսում 2020 թվականի հունվարին «Տոտենհեմից» «Ինտեր» տեղափոխվելու համար:
«Ամեն ինչ աստիճանաբար կարգավորվում է: Կարծում եմ, որ այստեղ գալու որոշումը ճիշտ էր: Ինձ շատ ջերմ ընդունեցին ինչպես երկրպագուները, այնպես էլ թիմակիցները: Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Ինտերի» կազմում: Ցավալի է, որ ես դեռ չեմ ամբողջովին զգացել մարզադաշտում երկրպագուների կողմից ստեղծված մթնոլորտը, բայց ամեն ինչ լավ է ընթանում:
Չեմ կարծում, որ դուք տեսել եք իրական Էրիկսենին: Ես կարողանում եմ ավելի լավ խաղալ և ավելի շատ գոլեր խփել: «Նապոլիի» դեմ խաղում ես կարողացա գոլ խփել, բայց դա թիմին չօգնեց հաղթել, այնպես որ գոլը նշանակություն չունի: Ուղղակի հաջողվեց», — մեջբերում է Էրիկսենի football-italia-ն: