«Էվերտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցցայի» կազմում: Ֆրանսիական ակումբն անսովոր կերպով է հայտարարել տրանսֆերի մասին. Zoom ծրագրի օգնությամբ «Նիցցան» Մորգանին հայտնել է տրանսֆերի մասին:
Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, տրանսֆերն արժեցել է 2-ից 4 մլն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Պաշտնոպես տրանսֆերը կձևակերպվի տրանսֆերային պատուհանի բացումից հետո:
Կիսապաշտպանը «Էվերտոնում» է 2017 թ-ից: Անցկացրել է 88 խաղ՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում խաղացել է նաև «Ստրասբուրգում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Սաութհեմփթոնում»: