«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանթուն մեկնաբանել է White Lives Matter (Սպիտակամորթների կյանքը կարևոր է) պաստառի հետ կապված միջադեպը:
Պաստառն ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» (5-0) խաղի ընթացքում հայտնվել էր «Էթիհադ» մարզադաշտի երկնքում: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ երկու թիմերի ֆուտբոլիստները ծնկի էին իջել՝ աջակցելով Black Lives Matter (Սևամորթների կյանքը կարևոր է) ակցիան.
«Տեղյակ եմ իրավիճակից: «Բարնլին» քննադատել է այդ պաստառը: Ես մտածեցի՝ «Մարդիկ առհասարակ հասկանո՞ւմ են Black Lives Matter ակցիայի իմաստը»: Չէ՞ որ դա ոչ թե ռասսայի, այլ կյանքի մասին է: Փոխադարձ հարգանքի մասին է:
Հուսով եմ՝ հաջորդ սերունդները սա կհասկանան: Ցանկանում եմ հավատալ, որ արդյունքում բոլորը սա կհասկանան: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, սա է իմաստը»,- Սանթուի խոսքերն է փոխանցում BBC-ն: