«Յուվենտուսը» չի հրաժարվում «Վուլվերհեմփթոնի» և Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսին ձեռք բերելու փորձերից, չնայած որ պատրաստ չէ 29-ամյա խաղացողի համար վճարել «գայլերի» կողմից սահմանված 60 միլիոն եվրո գումարը:
Ըստ Tuttosport-ի՝ թուրինյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել պաշտպան Դանիելե Ռուգանիին կամ կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկիին: «Յուվեն» ստիպված կլինի նաև հավելյալ գումար վճարել: Նշվում է, որ նման առաջարկը կարող է հետաքրքրել «Վուլվերհեմփթոնին»:
Ակումբային մակարդակով 2019/20 մրցաշրջանի 45 հանդիպումներում Խիմենեսը խփել է 23 գոլ և կատարելլ 10 գոլային փոխանցում: