Ջորջե Ջոկովիչը՝ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի եղբայրը, մեկնաբանել է Adria Tour մրցաշարի շուրջ ստեղծված իրավիճակը: Ջորջեն այս ցուցադրական մրցաշարի տնօրենն էր:
Հիշեցնենք՝ Adria Tour-ի ընթացքում մի քանի թենիսիստ վարակվել են կորոնավիրուսով, այդ թվում՝ Նովակը: Կազմակերպիչները կոշտ քննադատության են արժանացել պարային երեկույթ կազմակերպելու համար.
«Սա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն էր: Մենք ցանկանում էինք պաշտպանել թենիսիստներին ու երկրպագուներին, երբ իմացանք, որ Գրիգոր Դիմիտրովի թեստի պատասխանը դրական է: Մենք ցուցադրական մրցաշար էինք անցկացնում: Մեր նպատակը թենիս խաղալն ու հանդիսատեսի համար շոու կազմակերպելն էր:
Դրական պատասխաններն ինձ համար շոկային էին: Հատկապես երբ խոսքն իմ ընկերոջ՝ Բորնա Չորիչի մասին է: Բոլորին առողջություն ենք մաղթում»,- Ջորջեի խոսքերն է փոխանցում Reuters-ը: