«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բարնլիի» դեմ խաղից հետո (5-0) խոսել է Սերխիո Ագուերոյի վնասվածքի մասին։
«Լավ չէ, ծնկի հետ է կապված։ Տեսնենք, թե ինչ կլինի երեքշաբթի։ Նա անհարմարություններ էր զգում ծնկի վրա նաև նախորդ ամիս»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք է ստացել «Բարնլիի» դեմ խաղում 11-մետրանոց վաստակելիս։