Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմա Մենյեն տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է BILD պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա պաշտպանը գերմանական ակումբի հետ համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր: Մենյեն չի երկարաձգել պայմանագիրը թեկուզ և մի քանի ամսով, հետևաբար, ֆրանսիական թիմին չի օգնի նաև ՉԼ-ի խաղարկությունում: Հաղորդվում է, որ հունիսի 26-ին Մենյեն կմիանա դորտմունդյան է թիմին:
Այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում բելգիացին դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: