«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը խոսել է ակումբի խնդիրների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մեր թիմի հարձակման գիծը շատ լավն է, բայց կան որոշ խնդիրներ:
Եթե հարձակման եռյակից որևէ մեկը վնասվածք ստանա, «Լիվերպուլի» գործերը կբարդանան:
Կարծում եմ ՝ թիմին ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 83 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը ՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» 23 միավորով: