Խորվաթիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ Զագրեբի «Դինամոն» ապահովեց երկրի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրում «Դինամոն» ոչ-ոքի խաղաց «Գորիցայի» հետ (0-0): Այժմ «Դինամոն» առաջնության ավարտից վեց տուր առաջ 19 միավորով գերազանցում է իր ամենամոտ մրցակցին: Այսպիսով հետապնդողները նույնիսկ կորցրեցին առաջատարին հասնելու տեսական հնարավորությունը:
«Դինամոն» 21-րդ անգամ դարձավ Խորվաթիայի չեմպիոն: Այս չեմպիոնությունը ակումբի համար 14-րդն է վերջին 15 տարվա ընթացքում: Միակ բացառությունը 2016/17 մրցաշրջանն էր, երբ տիտղոսը նվաճեց «Ռիեկան»: Ավելի վաղ «Դինամոն» չորս անգամ դարձել էր Հարավսլավիայի առաջնության հաղթող: