Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է առաջիկա տրանսֆերների մասին, հաղորդում է Sky Sports-ը:
«Գիտեմ, որ կորոնավիրուսի համաճարակն ազդել է տրանսֆերային շուկայի վրա: Մեծ գնումներ դժվար է անել, բայց թիմի կազմը ուժեղացնել միշտ էլ անհրաժեշտ է:
Մեր ծրագրերը կապված են այն հանգամանքի հետ, թե ի՞նչ ֆուտբոլիստներ կմնան տրանսֆերային շուկայում:
Սանե՞ն. նա մեր ֆուտբոլիստն է: Չգիտեմ ՝ ի՞նչ կա նրա մտքում, բայց Լերոյը դեռ մեր ֆուտբոլիստն է»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ 2021-ի ամռանը Սանեն կստաան ազատ գործակալի կարգավիճակ, բայց «Բավարիան« ցանկանում է նրա տրանսֆերը ձեռք բերել այս ամռանը: