Բրիտանացի մոտոարշավորդ Բեն Գոդֆրին դժբախտ պատահարի զոհ է դարձել:
No Limits Trackdays մրցաշարի շրջանակում Գոդֆրիի մոտոցիկլը բախվել է մրցակցի մոտոցիկլի հետ, որի հետևանքով 25-ամյա արշավորդը ընկել է ասֆալտին և կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացել:
«Բենը ֆանտաստիկ տղա էր: Նա շատ ընկերասեր էր, միշտ ժպիտ էր պարգևում բոլորին:
Մեր մտքերը նրա ընտանիքի հետ են»,-ասել է մրցման տնօրեն Մարկ Նեյտը:
Գոդֆրին հանդես էր գալիս բրիտանական մոտոարշավի «Superbyke» սերիայում: