Դանիայի առաջնության 29-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվել էր «Էսբյերգին»։
Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան բացել հաշիվը․ 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց «Էսբյերգի» լեհ ֆուտբոլիստ Կուզավան։ «Հոբրոն» երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը․ Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Էդգար Բաբայանի փոխանցումից հետո աչքի ընկավ Թյոմելունդը։ Քիչ անց արդեն հյուրերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել, իսկ խաղավերջում Բաբայանի փոխանցումից հետո հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Դիդսոնը։
Այս խաղից հետո «Հոբրոն» մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի Բ խմբում (երկրորդ հատվածի 8 թիմերը բաժանված են 2 խմբերի) զբաղեցնում է 3-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր։ «Էսբյերգը» 4-րդն է՝ 22 միավորով։
Դանիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում Բաբայանը դարձել է 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։