Իսպանական դատախազությունը մեղադրանք է ներկայացրել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, ով 2013-15 թվականներին մարզում էր Մադրիդի «Ռեալը», տեղեկացնում է A Bola-ն:
Մարզիչը չի վճարել իմիջային իրվունքի համար նախատեսված վճարները:
Հարկային մարմինները պնդում են, որ Անչելոտին մուծել է գումարի միայն 10%-ը ՝ 45%-ի փոխարեն:
Այսպիսով, 61-ամյա մասնագետը խուսափել է 1.062 079 եվրո վճարելուց:
Հիշեցնենք, որ նմանօրինակ մեղադրանքներ առաջադրվել էին նաև ՝ Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: