«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարող է շարունակել կարիերան «Ռոմայում»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլա Շիրան:
Աղբյուրի համաձայն, այս ամառ բելգիացին կարող է դառնալ ազատ գործակալ, իսկ հռոմեական ակումբը պատրաստ է Վերտոնգենին առաջարկել պայմանագիր մինչև 2022 թվականի ամառ:
33-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմում է հանդես գալիս 2012 թվականից: