Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Սելտան» ընդունեց «Ալավեսին» (6-0):
Արդեն առաջին խաղակեսի ընթացքում տանտերերը լուծեցին խաղի ելքի հետ կապված բոլոր հարցերը:
Երկու գոլի հեղինակ դարձավ Ռաֆինյան: Մեկական գնդակ էլ խփեցին Մուրիլյոն և Յագո Ասպասը (11-մետրանոց):
4:0. երկրորդ խաղակեսը ձևականության վերածվեց:
Բացի այդ, «Ալավեսը» 27-րդ րոպեին մնացել էր տասը ֆուտբոլիստներով: Կարմիր քարտի էր արժանացել Մարտին Ագուիրեգաբրիան:
Երկրորդ խաղակեսի միջնամասում ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին, որն էլ իրացրեց թիմ վերադարձած Նոլիտոն:
86-րդ րոպեին էլ Սանտի Մինան ստացավ Նոլիտոյի գեղեցիկ փոխանցումը և դրեց այս հանդիպման վերջակետը:
Այսպիսով, «Սելտան» վաստակեց 30-միավոր և հեռացավ վտանգավոր գոտուց (16-րդ հորիզոնական): «Ալավեսն» իր ակտիվում ունի 35 միավոր և գտնվում է 13-րդ դիրքում: