ՊՍԺ-ի ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող 31-ամյա Դավիդ Ն՛Գոգը ավարտել է խաղացողի կարիերան։ Այս մասին հաղորդում է լիտվական «Ժալգիրիսի» մամուլի ծառայությունը․ նա վերջին տարիներին այս ակումբի խաղացող էր հանդիսանում։
Ն՛Գոգը ՊՍԺ-ում հանդես է եկել 2006-2008 թվականներին ու ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ, խփել 3 գոլ։ 2008-2011 թվականներին պաշտպանել է «Լիվերպուլի» գույներն ու մերսիսայդցիների կազմում մասնակցել է 94 խաղի՝ խփելով 19 գոլ։ Ֆրանսիացին հանդես է եկել նաև «Բոլթոնում», «Ռենում», «Հոնվեդում», «Պանիոնիոսում», «Ռոս Քաունթիում» ու «Սուոնսի Սիթիում»։