Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում այսօր «Ռեալ Սոսիեդադը» ընդունելու է «Ռեալ Մադրիդին»։
Marca-ի փոխանցմամբ՝ այս կարևորագույն խաղին ներկա է լինելու նաև «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Հաղթանակի դեպքում «Ռեալը» միավորների քանակով հավասարվելու է «Բարսելոնային»։ Զինեդին Զիդանի թիմը միմյանց միջև խաղերի վիճակագրությամբ գերազանցում է կատալոնացիներին։
Հաղորդվում է, որ անվտանգության ու հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ Պերեսը հետևելու է իր թիմի խաղին հենց ստադիոնից։