ԱՊԼ 30-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլլային» ու կամային հաղթանակ տարավ։ Լոնդոնցիները հաղթեցին 2-1 հաշվով։
Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ տանտերերի ֆուտբոլիստ Քորթնի Հաուսը բացեց խաղի հաշիվը։ 60-րդ րոպեին լոնդոնցիների կազմում հաշիվը հավասարեցրեց Պուլիշիչը, իսկ երկու րոպե անց Ժիրուն առաջ մղեց հյուրերին։
«Չելսին» 51 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, իսկ «Ասթոն Վիլլան» 26 միավորով՝ 19-րդ։