ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի վերսկսման սպասելիքներից։
«Այս շրջանը սովորական չէր, բայց գլխավոր նպատակն առողջ, ֆիզիկապես ու հոգեբանորեն կայուն մնալն էր։ Պատրաստ եմ վերադարձին, իհարկե, շատ եմ մտածում Չեմպիոնների լիգայի մասին։ Մենք ուժեղ խմբում էինք, բայց հասանք փլեյ-օֆֆ՝ խաղալով ինչպես հարկն է։ Կարոտում եմ խաղի թեժությանը։ Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու ու, եթե այդպես է Աստծո կամքը, պատմություն կերտելու»,-ասված է ֆուտբոլիստի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մրցաշարի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել՝ ընդհանուր դիմակայությունը հաղթելով 3-2 հաշվով։ ՉԼ-ն ավարտին կհասցվի Լիսաբոնում «8-ի եզրափակիչ» ձևաչափով՝ օգոստոսի 12-23-ը։