Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը»։
Tuttosport-ի փոխանցմամբ՝ Խիմենեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվենթուսը» մտադիր է իր ֆուտբոլիստներից մեկին ներառել տրանսֆերի մեջ, որպեսզի նվազեցնի վճարվող գումարի չափը։
Գործարքում կարող են ներառվել Դանիելե Ռուգանին կամ էլ Ֆեդերիկո Բերնարդեսկին։