Ֆրանսիական «Մարսելը» իջեցրել է կիսապաշտպան Ֆլորիան Տովենի տրանսֆերային արժեքը: Այս մասին տեղեկացնում է Football-Italia-ն:
Աղբյուրի համաձայն, ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ իտալական մի շարք ակումբներ հավակնում են ձեռք բերել 27-ամյա ֆրանսիացուն: