Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Նոա»-«Լոռի» խաղին մասնակցել է Ալան Տատաևը, որը 2 տուր առաջ արժանացել էր կարմիր քարտի ու որակազրկվել 3 խաղով: Փաստացի, Տատաևի որակազրկումն ավարտում էր այդ խաղից հետո:
Այդ կապակցությամբ վանաձորյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է.
«Ի պատասխան հունիսի 20-ին «Լոռի ՖԱ» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ, չնայած ՀՖՖ Բողոքարկման նիստը մեկնարկել է հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, սակայն նիստի արձանագրությունը կազմվել և ուղարկվել է ՀՖՖ համապատասխան բաժին միայն հունիսի 19-ի երեկոյան: Հունիսի 19-ին՝ ժամը 18:08-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այդ պահի դրությամբ ակտուալ տեղեկատվություն որակազրկված ֆուտբոլիստների վերաբերյալ: ՀՖՖ-ն (ՀՖՖ պաշտոնական կայքը) պարտավոր չէ հրապարակել ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումները և սույն կոմիտեի ստեղծման պահից ի վեր դա արել է ընդամենը մի քանի անգամ՝ առանձնակի դեպքերում: Փոխարենը, ՀՖՖ-ն պարտավոր է որոշման մասին տեղյակ պահել բողոքարկող ակումբին, ինչն էլ տեղի է ունեցել սահմանված ժամկետներում: Ավելին, որոշման վերաբերյալ հանդիպման մեկնարկից առաջ տեղյակ է եղել նաև «Լոռի ՖԱ»-ն » :