Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում 91-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Վահանը Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում փոխարինման է մտել: Սակայն Բիչախչյանի գոլային փոխանցումը չի օգնել իր թիմին խուսափել պարտությունից: «Ժիլինան» պարտվել է 2-3 հաշվով:
«Ժիլինան» 24 խաղից հետո 48 միավորով 2-րդ տեղում է: