«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամառ: Այս մասին հայտնում է Tribalfootball.com-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստին ձեռք բերելու համար գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է, սակայն հետաքրքրվածություն կա նաև ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի» կողմից:
Ալաբան դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը «Բավարիայի» հետ, որն ավարտվում է հաջորդ տարի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Ալաբայի» հետ: