Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հիմքեր չի տեսնում ՌՊԼ-ի դադարեցման համար, հաղորդում է Sport Express-ը:
Նշվում է, որ առաջնությունը պետք է շարունակվի ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:
Որոշ հանդիպումներ կարող են հետաձգվել, սակայն, նման որոշում պետք է կայացնի ՌՊԼ-ի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-«Դինամո» հանդիպումը հավանաբար կհետաձգվի ՝ մոսկովյան ակումբում կորոնավիրուսի համաճարակի «պայթյունի» հետևանքով: