Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Սևիլյան» ընդունեց «Բարսելոնային» (0:0):
Երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, բայց այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները:
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Բարսելոնան» վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սևիլյան» իր ակտիվում ունի 52 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: