Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ թիմի պաշտպան Բեն Չիլուելը չի լքի ակումբը, տեղեկացնում է The Sun-ը:
«Մարզիչը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որտեղ ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ կզգան: Կարծում եմ ՝ արել եմ դա և իմ տղաները ուրախ են «Լեսթերում»:
Չիլուելը թիմի առաջատարներից մեկն է և հասկանալի է, որ շատերն են հետաքրքրվում նրանով: Այդուհանդերձ կարծում եմ ՝ Բենը չի հեռանա մեր ակումբից:
Առջևում կարևոր հանդիպումներ կան և նրա ուշադրությունն ամբողջովին ուղղված է «Լեսթերի» մրցելույթների վրա»,- ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: