Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում մրցում են 4-րդ և 5-րդ տեղերում գտնվող «Նոան» ու «Լոռին»: Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում է 2-0 հաշվով:
34-րդ րոպեին Դանու Սպատարուն բացեց խաղի հաշիվը Էմսիսի փոխանցումից հետ: 4 րոպե անց Կագերմազովի եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Կրուշնաուսկասը:
Ընդհանուր առմամբ, «Նոան» առաջին խաղակեսում ավելի շատ էր տիրում գնդակին, ուներ նաև խաղային առավելություն: