«Ռոստովի» երկրպագուները դիմավորել են թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին՝ ՌՊԼ-ի 23-րդ տուրի «Սոչիի» հետ խաղից հետո (10-1):
«Աշխարհի լավագույն երկրպագուները դիմավորեցին թիմին «Օլիմպ 2» մարզադաշտի մոտ: Շնորհակալություն աջակցության համար», — ասվում է «Ռոստովի» Twitter-ում:
Երկրպագուները վանկարկում էին. «Առաջ, մենք ձեզ հետ ենք» և «Կեցցե՛ք»:
Лучшие болельщики в мире встретили команду возле стадиона «Олимп-2» 🏟
— Football Club Rostov (@rostovfc) June 19, 2020
Спасибо вам за поддержку 💛💙#МыРостов pic.twitter.com/kqDEEwwTzB
Հիշեցնենք, որ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ակումբի 42 ներկայացուցիչ (մարզիչներ, անձնակազմ, ֆուտբոլիստներ) գտնվում են երկշաբաթյա կարանտինում, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։
Ավելի վաղ ՌՖՄ-ն առաջարկել է հանդիպումը հետաձգել և այն խաղարկել հուլիսի 17-ին, սակայն խաղը հետաձգելու համար անհրաժեշտ էր երկու կողմերի համաձայնությունը։ «Սոչին» դեմ է եղել այդ տարբերակին։ «Սոչին», մրցելով «Ռոստովի» պատանիների հետ, հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 10-1 հաշվով։