Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումները անցկացվեցին միառժամանակ։
9 խաղերից առանձնանում էր «ՌԲ Լայպցիգի» և «Բորուսիա» Դորտմունդի հակամարտությունը։ Այս խաղում որոշվում էր փոխչեմպիոնի հարցը։ Լյուսիեն Ֆավրի թիմը կարողացավ Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հաստատել փոխչեմպիոնի կարգավիճակը։ «Բորուսիան» 69 միավոր ունի, 3-րդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգը»՝ 63։
8-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակված «Բավարիան» տանը ընդունել էր «Ֆրայբուրգին»։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին կեսում։ Մյունխենցիների կազմում դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յոշուա Կիմիխը։ Հյուրերի միակ գնդակը խփեց Լուկաս Հոլերը։ «Բավարիան» հաղթեց 3-1։
Սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ նաև «Հոֆենհայմը»։ Մրցակիցը «Ունիոն Բեռլինն» էր։ Սարգիս Ադամյանի թիմը հաղթեց 4-0 հաշվով։ Ճիշտ է, Ադամյանը դարձյալ բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով։
Այլ արդյունքներ․
«Դյուսելդորֆ» 1-1 «Աուգսբուրգ»
«Քյոլն» 1-1 «Այնտրախտ»
«Հերտա» 2-0 «Բայեր»
«Մայնց» 3-1 «Վերդեր»
«Պադերբորն» 1-3 «Բորուսիա» Մ․
«Շալկե» 1-4 «Վոլֆսբուրգ»