Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևանի» դարպասը: Տանտերերի կազմում աչքի ընկան Ռաֆայել Ղազարյանն ու Մակսիմ Պրիադունը:
«Լեռնային Արցախը» 3-0 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահ «Փյունիկ 2»-ի նկատմամբ: Դուբլ ձևակերպեց Կարեն Շախկելդյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պապե Դեմբա Դիյեն: