Իտալական «Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը, ով վարձակալական հիմունքներով խաղում է «Լայպցիգում», կարիերան կարող է շարունակել Անգլիայի առաջնությունում։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ չեխ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Նյուքասլը»։
Հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Շիկին 24 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։
Հաղորդվում է, որ «Նյուքասլը» փորձելու է ձեռք բերել Շիկին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անկախ նրանից, թե արդյոք Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանը կգնի ակումբը մոտ ժամանակներս։