Հունիսի 19-ին ԲԿՄԱ-ն հայտավորել է Նաիր Տիկնիզյանին 2019/20 մրցաշրջանի մնացած հանդիպումների համար, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա հայազգի ֆուտբոլիստը մրցաշրջանը սկսել է ԲԿՄԱ-ում, իսկ ձմռանը նա վարձավճարով տեղափոխվել էր Կուրսկի «Ավանգարդ»։ Վարձակալության ժամանակը ավարտվել էր մայիսի վերջին, որից հետո ֆուտբոլիստը վերադարձել էր բանակայինների ճամբար:
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի կազմում հայտավորվել է իր նախկին՝ 71 համարով:
2020/21 մրցաշրջանում Տիկնիզյանը 2 խաղ է անցկացրել ՖԱԼ ում և 1-ը ՌՊԼ-ում, բայց աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Միևնույն ժամանակ, նա մասնակցել է երիտասարդական առաջնության 15 հանդիպման, որտեղ խփել է 9 գոլ և կատարել 3 գելային փոխանցում: