Լոնդոնի «Չելսիի» նորեկ Տիմո Վերները մեկնաբանել է նոր ակումբ տեղափոխությունը.
«Ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու կապակցությամբ: Հպարտ եմ, որ նման հեղինակավոր ակումբում եմ հանդես գալու:
«Լայպցիգի» և թիմի երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել անմոռանալի 4 տարվա համար: Դուք հիմա ընդմիշտ կմնաք իմ սրտում:
Անհամբերությամբ սպասում եմ եկող մրցաշրջանին, երբ հանդես կգամ նոր խաղընկերների կողքին, նոր մարզչի գլխավորությամբ: Մեզ հաջող ապագա է սպասվում»,-ասել է Վերները: