Calciomercato-ն հայտնում է, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին:
Մադրիդյան ակումբը հնարավոր փոխարինող է փնտրում 34-ամյա Սերխիո Ռամոսի համար: Իսպանական ակումբը պատրաստ է միջոցներ հատկացնել պաշտպանությունը ամրապնդելու համար։ «Ինտերը» սլովակ ֆուտբոլիստի համար պահանջում է 80 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ն նույնպես հեաքրքված էր Շկրինյարի ծառայություններով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին ձեռք բերելու տարբերակը։