«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ «Չելսիի» մարզաշապիկով, հայտնում է The Athletic-ը:
Պեդրոն արդեն երկամյա պայմանագիր է համաձայնեցրել «Ռոմայի» հետ: «Չելսին» առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչ մրցաշրջանի ավարտը, սակայն իսպանացին հրաժարվել է՝ վախենալով հնարավոր վնասվածքից:
Այս մրցաշրջանում Պեդրոն անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: