Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբի հետ։
Կիպրական ակումբի Facebook-յան էջը փոխանցում է, որ «ԱԵԼ Լիմասոլը» երկարաձգել է պայմանագիրը Գևորգ Ղազարյանի հետ մինչև 2023 թվականը։