Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել։ Մանուչարյանը հայտնել է, որ ստացել է իր հասանելիք գումարը, որը նրան պետք է վճարեր «Փյունիկ» ՖԱ-ն։
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորև․
«Չնայած Արթուր Սողոմոնյանի մեծ ջանքերին, ով չէր ցանկանում փոխհատուցել ինձ հասանելիք գումարը, ես ստացա այն, ինչ պետք է ստանայի։ Այլ կերպ չէր կարող լինել։ Ես իմ հասանելիքը միշտ ստանում եմ, կապ չունի՝ երբ, որտեղ….
Ես Փյունիկի դեմ սկիզբից էլ ոչինչ չեմ ունեցել։ Հոգով ու սրտով սիրում եմ այն ակումբը, որտեղ կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Պաշպանե՛ք ձեր իրավունքները»,-գրել է Մանուչարյանը։