Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեսուկե Հոնդան, ով հանդես է գալիս «Բոթաֆոգոյի» կազմում, խոսել է Ռիո դե Ժանեյրոյի մարզի առաջնության (Կարիոկա) վերսկսման մասին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի:
«Հունիսի 16․ վարակվել են 34918 հոգի, մահացել 1282։ Ես խե՞նթ եմ, եթե ուզում եմ իմանալ առաջնության վերսկսման տրամաբանական պատճառը »,- գրել է 34-ամյա ճապոնացին թվիթերում։
Կարիոկայի առաջնությունը, որը դադարեցվել է մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 19-ին: «Բոթաֆոգոն» պետք է վերսկսի մրցաշրջանը հունիսի 22-ին։
Ավելի վաղ Կեյսուկե Հոնդան հրաժարվել էր իր աշխատավարձից՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: