«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի հիմնական կազմի խաղացողներից ոմանք հեռանալու են։
«Մենք չունենք անհրաժեշտություն շատ ակտիվ գործելու շուկայում։ Պետք է տեսնենք, թե ովքեր են հեռանալու ֆուտբոլիստներից։ Մենք քննարկում ենք այդ հարցը տնօրինության հետ ամեն շաբաթ։
Մենք ուժեղ թիմ ունենք, բայց ես կարծում եմ, որ մեզ հետ կմնան ներկայիս թիմի ֆուտբոլիստների 70-80 տոկոսը։ Մենք մի քանի ֆուտբոլիստների կգնենք, բայց ես գիտեմ, որ այս թիմը առանց դրա էլ հիասքանչ մակարդակի վրա է»,Գատուզոյի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Նապոլին» երեկ Գատուզոյի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը։ Նեապոլիտանացիները Իտալիայի գավաթի եզրափակիչում առավելության հասան «Յուվենթուսի» նկատմամբ՝ վեցերորդ անգամ նվաճելով երկրի գավաթը։