«Բավարիան» ցանկանում է երկարաձգել Ֆիլիպե Կոուտինյոյի վարձակալումը, ում իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։
Sky Sports Deutschland-ը տեղեկացնում է, որ սա կապված է նրա հետ, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ Կոուտինյոն մասնակցի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ավարտին։
Օրերս ՈՒԵՖԱ-ն հաստատեց ՉԼ-ի անցկացման ձևաչաձը։ 8-ի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 12-ից 23-ը Պորտուգալիայում։
Հաղորդվում է, որ «Բավարիան» մտադիր չէ գնել բրազիլացու տրանսֆերը։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադառնալու է «Բարսելոնա»։